Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Տեսակի կռիվ է

Տեսակի կռիվ է
30.04.2013 | 02:13

ՀՀԿ վերնախավում մտածում են, որ անհրաժեշտ է բարիշացնել երիտասարդ-հին գվարդիաներին, որոնք արտաքուստ միմյանց նկատմամբ բավականին լոյալ են, սակայն ներքուստ զսպանակները բավականին ձգված են: Բանն այն է, որ ամեն ինչում վերևից «կոնտրոլի» սովոր ՀՀԿ-ականներին շփոթության է մատնում Սերժ Սարգսյանի` այդ առնչությամբ լռությունը: ՀՀԿ-ում հասկանում են, որ վերջինս ցանկանում է հասկանալ` մինչև ուր և ինչ տեխնոլոգիա կկիրառեն կողմերը միմյանց նկատմամբ: Իսկ Հովիկ Աբրահամյանի` նախորդ օրը ԳՄ նիստից հետո հետնամուտքից դուրս գալն ընդհանրապես հին գվարդիային զինաթափել է, որովհետև մինչ այդ վերջինս դուրս էր գալիս գլխավոր մուտքից և անձամբ էր պատասխանում լրագրողների հարցերին` կտրելով ջահելների գաղափարախոսական առաջնորդությունը, կարողանում էր ցանկացած հարցում ճկուն, իրենց համար ձեռնտու լուծումներ գտնել: Ճիշտ է, ՀՀԿ-ում դա նաև բացատրում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ Ծիծեռնակաբերդում իշխանությունների դրսևորած վերաբերմունքով, որը, ըստ ՀՀԿ մեր աղբյուրի, այլ կերպ, քան բան հասկացնել նաև Արգամիչին, հնարավոր չէր բացատրել, այնուհանդերձ, ՀՀԿ-ում մտածում են, որ ընտրությունները շուտով կավարտվեն, ամեն բան կընկնի իր տեղը, այդ թվում` երիտգվարդիա-հին գվարդիա այս մաշող մարաթոնը ևս. «Ախր մեծ հաշվով, դա երիտասարդ-հին ՀՀԿ-ականներ կոնֆլիկտ էլ չէ, որովհետև ջահելների մեջ շատ են ահելները` Ռազմիկը` Զոհրաբյան, Մկրտիչը` Մինասյան, մեր կողմում էլ Դավիթն է Հարությունյան, Արտակը Դավթյան... Նրանց հո ծեր չե՞ս ասի»:
Երբեք: Երբեք չես ասի: Տեսակի կռիվ է, ոնց որ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2851

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ